Armenian Soccer
Armenian Soccer

Արամ Լոռեցյան. «Պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի զբաղեցնենք 1-ին հորիզոնականը»

ՀՀ 1-ին   խմբի առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Վեստ Արմենիան»  Սիսիանում   հյուրընկալվել էր «Լեռնային Արցախին» ։ Հանդիպման ավարտից հետո ակաւոմբի մամուլի ծառայությունը  խնդրեց իր տպավորություններով է կիսվել թիմին «Վեստ Արմենիանյյի»  վերջերս միացած Արամ Լոռեցյանն, ով  4:1 հաշովով ավարտված այս   խաղում   դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Խաղի մասին.
— Առաջին խաղակեսն այնքան էլ լավ չսկսեցինք, բայց երկրորդ խաղակեսում, համեմատած՝ արդեն լավ էր։ Հաղթանակի համար ուրախ եմ և դրա կապակցությամբ շնորհավորում եմ թիմին։ Պետք է շարունակել այս տեմպերով։
Գոլի մասին.
— Մեր թիմի համար առաջնայինը՝ հաղթանակն է և կարևոր չէ, թե ով գոլ կխփի, բայց ինքս ամեն խաղին մոտենում եմ այնպես, որ դառնամ գոլի հեղինակ։ Ուրախ եմ, որ դարձա գոլի հեղինակ և կարողացա օգնել թիմիս՝ այսօրվա հաղթանակի հարցում։
Շանսերը՝ ընթացիկ մրցաշրջանում.
— ՀՀ 1-ին խմբի առաջնությունում կան թիմեր, որոնք լավ են պատրաստվել մրցաշրջանին, պայքարում են առաջին հորիզոնականի համար, մենք նույնպես ու այնպես է, որ մեր շանսերը մեծ են։ Պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի զբաղեցնենք առաջին հորիզոնականն ու անցնենք Բարձրագույն խումբ։ Մեր ծավալուն աշխատանքն ու աշխատասիրությունը կնպաստեն դրան, եթե ամբողջ թիմով պայքարենք հաղթանակների համար, այդպիսով կհասնենք բաղձալի արդյունքի:

©2021 Armenian Soccer