ՀՀ ազգային ընտրանու և գերմանական «Հոֆենհայմի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանը վնասվածքից հետո վերսկսել է անհատական մարզումները:
Այս մասին իրազեկում են ՀՖՖ լրատվական ծառայությունից: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Սարգիս Ադամյանն այս մրցաշրջանում այլևս հանդես չի գա:
Փետրվարի 25-ին վիրահատել էին Ադամյանի աջ ոտքի կոճը: Նա վերջին շրջանում բաց էր թողնում «Հոֆենհայմի» հանդիպումները: Ֆուտբոլիստը Գերմանիայի բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում 25 տուրից հետո վաստակած 35 միավորով 9-րդ տեղում ընթացող ակումբում մինչ այս մասնակցել է 15հանմդիպման և 5 գոլ է հեղինակել:
ՀՖՖ մամուլի ծառայությունից, ապրիլի 14-ին հայտնել են, որ պաքինումից հետո Սարգիս Ադամյանը վերսկսել է իր մարզումները: Նկատենք, որ ՀՀ ազգային հավաքականի խաղացողի տրանսֆերային ընթացիկ արժեքը ապրիլի 8-ի դրությամբ գնահատվում է 4 մլն եվրո: Նա «Հոֆենհայմ» է տեղափոխվել 2019թ հուլիսի 1-ին ու ակումբի հետ ունի կնքած 3 տարվա պայմանագիր:
Ըստ Bild հանդեսի բունդեսլիգայի ղեկավարությունը քննարկում է մրցաշարի վերսկսման երկու մոդել:Ըստ աղբյուրի, Գերմանիայի առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի 2-ին կամ 9-ին: Մրցաշարը դադարեցվել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Գերմանիայի ֆուտբոլային բունդեսլիգայի ակումբներին թույլ են տվել վերսկսել մարզումները կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, հաղորդում է Reuters-ը։ Ակումբները ապրիլի 6-ին անցկացրել են առաջին մարզումները։
Գերմանիայի ֆուտբոլային լիգան հանդիպումների անցկացումն արգելել է առնվնազն մինչև ապրիլի 30-ը
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer