Armenian Soccer
Armenian Soccer

«Միլանը» հետաքրքրված է ՀՀազգային հավաքականի հարձակվողի ծառայություններով

Ապրիլի 8-ի  դրությամբ 475 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող     2016թ-ից  արգենտինական  Բուենոս Այրեսի  Ուրական ակումբում հանդես  եկող    24–ամյա հարձակվող   Նորբերտո Ալեխանդրո Բրիասկո- Բալեկյանը        2018թ մարտի 24-ին  նորամուտն է նշել ՀՀ ազգային հավաքականի կազմում: Նա  մինչ օրս ՀՀ ընտրանու կազմում 4 խաղ է անցկացրել:  Իտալական լրատվամիջոցներից ՝ Calciomercato-ն  իրազեկում է, որ արգենտինահայ  հարձայվողը հայտնվել է իտալական հայտնի Միլան ակումբի հետաքրքրությունների  շրջանակում: Աղբյուրի փոխանցմամբ, միլանյան թիմը շարունակում է փնտրտուքները հարձակվողի դիրքում, քանի որ Զլատան Իբրահիմովիչը մոտ է թիմից հեռանալուն: Tuttosport-ի տեղեկություններով, տրանսֆերային պատուհանի բացվելուն պես    հայազգի 24-ամյա հարձակվողը կարող է պայմանագիր կնքել իտալական ակումբի հետ:
«Գործակալս եղել է Իտալիայում ու ԱՄՆ-ում, հիմա կորոնավրուսի տարածման պատճառով ամեն ինչ կանգնել է»,- ասել է ֆուտբոլիստը:

©2020 Armenian Soccer