ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից Աշտարակի «Արագած» ՖԱ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Գոռ Աթաբեկյանը:Այս մասին հայտնում են աշտարական ակումբի լրատվկան ծառայությունից: Նա այդ պաշտոնում կփոխարինի«Լոռի« տեղափոխված Արա Նիգոյանին:
Մեր նորանշանակ գլխավոր մարզիչը ոչ վաղ անցյալի Հայաստանի անվանի ֆուտբոլիստներից մեկն է: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արարատում», «Բանանցում», «Արաքսում», «Գանձասարում», «Ուլիսում», «Իմպուլսում»:
Աթաբեկյանը կարիերայի ավարտից հետո շուրջ 10 տարի է զբաղվում է մարզչական գործունեությամբ: Աթաբեկյանը մշտապես աշխատել է «Փյունիկում»՝ տևական ժամանակահատված ընդգրկվելով նաև «Փյունիկ-2-ի» մարզչական շտաբում:
«Արագած» ՖԱ-ի և Գոռ Աթաբեկյանի միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:
©2020 Armenian Soccer