Armenian Soccer
Armenian Soccer

Ղադիմյանը նկատելիորեն ուժեղացրել է «Նեմանի» հարձակման գծի ներուժը

Անվիճելի ու ակհայտ է, որ   Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Գրոդնոյի «Նեմանի»  հարձակման գծի ներուժը ընթացիկ մրցաշրջանում նկատելիորեն ուժեղացել  է  թիմի նորեկ ՝ ՀՀազգային հավաքականի հարձակողական  ոճի կիսապաշտպան, 27 –ամյա Գեղամ Ղադիմյանի շնորհիվ: Նա ոչ միայն  աչքի է   ընկում արդյունավետ խաղով  ու խփած գեղեցիկ գոլերով, այլ նաև    խելամիտ գոլային փոխանցումներով  ու խաղը  կազմակերպելու   հիանալի ձիրքով: Այս ամենն էլ հենց  ապահովել են  նրա թիմի  վերելքը մրցաշարում:
Հունիսի 6-ին  արտագնա    խաղում   «Նեմանը 12-րդ տուրի  շրջանակում  1150 հանդիսականների ներկայությամբ  մրցեց Մոզիրի «Սլավիայի» հետ ու 3:1 հաշվով  համոզիչ հաղթանակ տոնեց:Եվ այս  հաղթանակում էլ մեծ էր Ղադիմյանի ներդրումը , թեև   այս անգամ  առաանության լավագույն ռմբարկուների ցուցակը   խփած 7 գոլով  գլխավորող  ՀՀ  ազգային հավաքականի խաղացող նոր գոլի հեղինակ  չդարձավ:Սակայն հանդիպման հերոսը դարձած ու հեթ- տրիկ ձևակերպած  սերբ հարձակվող Զորան Մարուշիչին    օգնեց  գոլային փոխանցման  կատարելով:
Սա «Նեմանի» արդեն 3 –րդ անընդմեջ   հաղթանակն էր, որն էլ օգնեց իր ակտիվում 17 միավոր գրանցած այս թիմին բարձրանալ մրցաշարային  աղյուսակի 7 –րդ հորիզոնական:
Հաջորդ ՝ 13 –րդ տուորում Ղադիմյանի  թիմը հունիսի  13-ին իր հարկի տակ կհյուրընկալի   Օկտյաբրսկի  «Smolevichy-STI»-ին , որը ընթանում  է նախավերջին ՝ 15 –րդ տեղում:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer