Armenian Soccer
Armenian Soccer

Այսօր երեկոյան կկայանա UEFA-ի Ազգերի լիգայի վիճակահանությունը

UNL

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 21:00-ին, շվեյցարական Նյոնում կկայանա UEFA Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:

2022/23 Ազգերի լիգային կմասնակցեն բոլոր 55 ասոցիացիաների հավաքականները, որոնք բաշխված են 4 լիգաների՝ կազմված Ազգերի լիգայի նախորդ խաղարկության արդյունքներով:

Լիգաներից յուրաքանչյուրում 16-ական հավաքական է՝ բաժանված 4 զամբյուղների: Հայաստանի ազգային հավաքականը Bլիգայի վերջին՝ 4-րդ զամբյուղում է, և որպես մրցակից մեր հավաքականի հետ միևնույն խմբում չեն կարող ընդգրկվել Սլովենիայի, Մոնտենեգրոյի և Ալբանիայի հավաքականները։ Վիճակահանության արդյունքներով կձևավորվեն 4 խմբեր, որում ընդգրկված կլինեն յուրաքանչյուր զամբյուղից մեկական թիմ։

1ին և 2-րդ տուրերը կկայանան 2022թ-ի հունիսի 2-8-ը, 3-4 տուրերը՝ հունիսի 8-14-ը, 5-6 տուրերը՝ 2022թ-ի սեպտեմբերի 22-27-ը:

Եզարափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա ավելի ուշ, կիսաեզրափակիչ հանդիպումները նախանշված են 2023թ-ի հունիսի 14-ին ու 15-ին, իսկ եզրափակիչ հանդիպումն ու 3—րդ տեղի համար հանդիպումը՝ 2023թ-ի հունիսի 18ին:

 

©2021 Armenian Soccer