ՀՀ առաջնությունում 4-րդ տեղը գրաված ու եվրոլիգայի խաղարկությանը մասնակցելու իրավունք նվաճած Գյումրիի «Շիրակը» կատարել է առաջին ձեռքբերումը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ինչպես հայտնում են Գյումրիի թիմի մամուլի ծառայությունից, իրենց թիմի կազմն համալրել են փորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովը, Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Հովհաննես Նազարյանը և կրկին «Շիրակ» վերադարձած հարձակվող Վարդան Բակալյանը: Այս ֆուտբոլիստների հետ կնքվել են մեկամյա պայմանագրեր:
©2020 Armenian Soccer