Armenian Soccer
Armenian Soccer

Մինչ ՀՀ առաջնության մեկնարկը «Ուրարտուն» ստուգողական հանդիպումներ կանցկացնի նաև «Փյունիկի» և «Ալաշկերտի» հետ

Նախքան Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկը «Ուրարտուն» ևս երկու ստուգողական հանդիպում կանցկացնի։Ինչպես հայտնում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից,օգոստոսի 6-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն ուժերը կչափի Երևանի «Փյունիկի» հետ:Այդ հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը՝ 19։00-ին, իսկ օգոստոսի 8-ին Ուորոտոի ընկերկան խաղի մրցակիցը կլինի  ՀՀառաջնության բրոնզե մեդալակիր  Երևանի «Ալաշկերտը»։ Այդ հանդիպումը կկայանա Երևանի «Ալաշկերտ » մարզադաշտում և կմեկնարկի ժամը՝ 18։00-ին։
Հավելենք, որ «Ուրարտուն» արդեն երկու ստուգողական հանդիպում է անցկացրել և հաղթանակներ տոնել `«Վանի» (3:2) և «Գանձասար-Կապանի» (1:0) նկատմամբ։ Ընկերական հաջորդ հանդիպումը Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը կանցկացնի հուլիսի 30-ին սեփական հարկի տակ ընդունելով ԲԿՄԱ-ին, այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 19։00-ին։

©2020 Armenian Soccer