Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոն կարող է տեղափոխվել ղազախական «Ակտոբե»: Այս մասին տեղեկացնում է Meta-ratings.kz-ը՝ նշելով, որ ղազախական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ:
Ֆուտբոլիստի վերջին ակումբը ղազախական «Ատիրաուն» էր: Ըստ աղբյուրի՝ «Ակտոբեի» հետ պայմանագիրը կկնքվի մինչ ուսումնամարզական փուլի մեկնարկը, որը նախանշված է հունվարի 7-ին: Թիմը թուրքական Բելեկում կմնա մինչ հունվարի 24ն ու 4 ընկերական հանդիպում կանցկացնի հունգարական «Սզեգեդի» և ՄՏԿ-ի, ինչպես նաև ուկրաինական «Զորյայի» ու «Պոլեսյեի» հետ:
©2021 Armenian Soccer