Հայիթիի ազգային ընտրանու 27-ամյա պաշտպան Ալեքս Ջունիոր Քրիստիանի և «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է՝ կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը: Այս մասին իրազեկում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ալեքսը ՀՀ չեմպիոնի կազմին միացել էր 2019 թ ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 45 խաղի և դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ:
Ակումբի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Ալեքսին և մաղթում նրան հետագա հաջողություն:
©2021 Armenian Soccer