Այսօր`օգոստոսի 8-ին ՌԴ պրիմեր լիգայի մեկնարկային տուրում նախորդ առաջնությունում 14-րդ տեղը գրված «Տամբովը» Երևանի ժամանակով ժամը 19:30 –ին Սարանսկի Venue Mordovia Arena մարզադաշտում կհյուրընկալի նախորդ առաջնությունում 5-րդ հորիզոնականը զբաղեցրած գրաված «Ռոստովին»: Հանդիպումը մեզ համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում այն առումով, որ այդ խաղին մասնակցելու են ՀՀազգային հավաքականի 2թեկնածուներ` «Տամբովի» նորեկ, ծննդով վիրահայ ֆուտբոլիստ, 32–ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ու Տավուշի մարզի Կոթի գյուղում ծնված «Ռոստովի» 28-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը: Ընդ որում սա Կարապետյանի համար «Տամբովի» կազմում կլինի նորամուտի խաղը: Հավելենք, որ «Տամբովի» կազմում ելույթ է ունենում ևս մեկ հայազգի հարձակվող`27-ամյա Իշխան Գելոյանը:
©2020 Armenian Soccer