Armenian Soccer
Armenian Soccer

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԻԱՅՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԵՍՆ է»

VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Ուրարտու» — «Փյունիկ» հանդիպումից հետո խաղի մասին իր կարծիքը հայտնեց «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը․
«Գավաթային հանդիպումների ելքը որոշվում է 2 խաղով, ուստի այսօրվա հաղթանակը միայն ճանապարհի կեսն էր, երկրորդ խաղը դեռ առջևում է, իսկ մինչ այդ դեռ բավական ժամանակ կա։ Ինչ վերաբերում է այս խաղին, ապա «Փյունիկը» խաղը կառուցում էր պաշտպանությունից, երկրորդ խաղակեսում ավելի նահանջեցին, էշելոնավորված պաշտպանություն էին կատարում, բայց նաև լավ հակագրոհների էին կազմակերպում, նրանք այդպես էին խաղում նաև «Գանձասար-Կապանի» հետ խաղում, բայց մեզ հետ դա չաշխատեց, սակայն ամբողջ ընթացքում այդ հակագրոհներով մեզ լարված պահեցին»։
«Մենք դիրքային գրոհների ժամանակ շատ էինք ստեղծագործում, արդյունքում գոլեր խփեցինք և պահեր ստեղծեցինք՝ եզրային փոխանցումներից հետո ներքևի գնդակներին արագ տիրելուց հետո։ Ես կարծում եմ՝ մենք պետք է աշխատենք դիրքային գրոհների վրա, դա ակնհայտ է»։

©2020 Armenian Soccer