Armenian Soccer
Armenian Soccer

Ալեքսանդր Գրիգորյան.«Սա այն եզակի դեպքերից էր, երբ ամբողջ թիմը լավ մակարդակի խաղ անցկացրեց»

Հունվարի 24-ին «Արմավիրի» հետ հանդիպումը (0:1)  նախապատրաստական շրջանում թվով 3-րդ խաղն էր Երևանի «Ուրարտուի» համար։ Հաշվետու խաղից հետո զրուցել ենք «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի և «Արմավիրի» գլխավոր մարզիչ Արսեն Պապիկյանի հետ:
«ԱՐՄԱՎԻՐԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Մենք նման խաղի կարիք ունեինք, որովհետև մինչ այս ունեցած մեր մրցակիցներն ավելի դանդաղ ֆուտբոլ էին խաղում։ Այս հանդիպումը շատ լավն էր հենց արագության տեսանկյունից: Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ խաղից: Իհարկե նախաձեռնությունը երբեմն մերն էր, երբեմն անցնում էր մրցակցի կողմը, բայց չեմ կարծում, որ մենք խաղային առումով այսօր զիջեցինք «Արմավիրին»: Դաշտ դուրս եկած բոլոր ֆուտբոլիստներն իրենց դրական կողմով ցույց տվեցին՝ մեկն ավելի շատ, մեկը՝ մի փոքր պակաս, բայց սա այն եզակի դեպքերից էր, երբ ամբողջ թիմը լավ մակարդակի խաղ անցկացրեց»։
ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Մենք ավարտում ենք մեր նախապատրաստական առաջին շրջանը, որը տևեց 17 օր, կհանգստանանք 3 օր ու ստուգողական հանդիպում կանցկացնենք «Ալաշկերտի» հետ: Որևէ խնդիր չեմ տեսնում, սա առաջնություն չէ, այլ նախապատրաստական շրջան,  ծրագիրն ինքս այդպես եմ պլանավորել: Ուստի կարող եմ հստակ ասել, որ այս ընթացքում շատ բան ենք հասցրել անել։ Ինձ դուր է գալիս, որ մեր ֆուտբոլիստներն սկսել են ավելի արագ գործել  խաղադաշտում, բայց այդ արագությունը պայմանավորված չէ նրանով, որ մենք հրավիրել ենք աստղային ֆուտբոլիստների, այլ նրանով, որ պարզապես թիմի կազմում ընդգրկել ենք մեր երիտասարդներին»։

©2020 Armenian Soccer