Armenian Soccer
Armenian Soccer

Ալեքսանդր Գրիգորյանը կրկին հեռացավ «Ալաշկերտից»

Aleksandr Grigoryan

 

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» մրցելույթները Հայաստանի Պրեմիեր լիգայում ավելին քան հարիր չեն չեմպիոնի կարգավիճակին: Կայացած 7 տուրերում անցկացված 5 հանդիպումներում թիմը գրանցել է 3 պարտություն ու միայն 2-ում է կարողացել գոնե 1-ական միավոր վաստակել՝ խփելով ընդամենը 2 և բաց թողնելով 8 գնդակ:

Այս ամենի ֆոնին բնավ զարմանալի չէ, որ այսօր՝ «Ալաշկերտ»-«Նորավանք» հանդիպումից հետո հրաժարական տվեց թիմի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:

Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ ֆեյսբուքյան կարճ, առանց մանրամասների գրառմամբ. «Գոլազուրկ ոչ-ոքի «Նորավանքի» հետ:

Խաղից հետո հրաժարական տվեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը»:

Ի դեպ, Գրիգորյանը 2 ամիս առաջ մեկ անգամ ևս հեռացել էր թիմից: Այն ժամանակ պատճառը նրա կնոջ առողջական վիճակն էր:

Նշենք, որ ընդամենը 3 օրից՝ սեպտեմբերի 24-ին, «Ալաշկերտը» հանդիպելու է «Արարատին»՝ սուպերգավաթային հանդիպման շրջանակներում, ապա՝ սեպտեմբերի 27-ին ընդունելու է ԲԿՄԱ-ին ՀՊԼ շրջանակներում, իսկ սեպտեմբերի 30-ին Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում Երևանում կընդունի ֆիննական ՀԻԿ-ին:

 

©2021 Armenian Soccer