Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտ» ՖԱ-ն հրաժարվել է ֆուտզալի ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը հետագա մասնակցությունից

Փետրվարի 26-ին տեղի ունեցավ  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ:  Նիստի ընթացքում ՀՖՖ ՄԿԱ բաժնի պետ  Խորեն Զարգարյանի ծառայողական գրության  քննարկման արդյունքում որոշվեց  «Ալաշկերտ» ՖԱ-ի  ֆուտզալի 2020-2021թթ ՀՀ բարձրագույն   առաջնությանը հետագա մասնակցությունից հրաժարվելու  համար, ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 40-րդհոդվածի 3-րդ կետի համաձայն` «Ալաշկերտ ֆզ» թիմին հանել  ֆուտզալի  ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունից, «Ալաշկերտ» ՖԱ-ին տուգանել 500000 դրամի չափով:
Հիշեցնենք, որ մինչ այս «Ալաշկերտ» ՖԱ-ն  ՀՀ 1-ին խմբի առաջնությունից հանել էր նաև «Ալաշկերտ-2»  թիմին:

©2021 Armenian Soccer