Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտ»-«Մաքքաբի» հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Tickets

 

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Ալաշկերտ» — «Մաքքաբի» հանդիպման տոմսերն արդեն հասանելի են առցանց տարբերակով՝ https://tickets.ffa.am/ կայքում:

Այս մասին տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:

Տոմսերն արժեն 500 դրամ: Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս: Առցանց տարբերակով տոմս գնած յուրաքանչյուր 100-րդ օգտատերը անակնկալ նվեր կստանա:

Հիշեցնենք, որ խաղը կկայանա դեկտեմբերի 9-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Երևանի ժամանակով 21:45-ին:

Ի դեպ, շուտով «Ալաշկերտ» — «Մաքքաբի» հանդիպման տոմսերը հասանելի կլինեն նաև տոմսարկղերում:

 

©2021 Armenian Soccer