«Ալաշկերտ» հաղթեց «Լոռիին» ու հավասարվեց «Արարատին»
Այսօր՝ փետրվարի 28-ին ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության 16-րդ տուրի շրջանակում ՀՀ եռակի չեմպիոն «Ալաշկերտը սեփական հարկի տակ հյուրընկալել էր Վանաձորի «Լոռիի:Նկատենք, որ 4 օր առաջ`փետրվարի 24-ին այս թիմերը միմյանց հանդիպել էին Վանաձորում 7 –րդ տուրից հետաձգված խաղում ր այնտեղ 1:0 հաշվով հաղթել էր «Ալաշկերտը» 39-րդ րոպեին Նիկիտա Տանկովի խփածգոլ շնորհիվ:
Այսօր ևս Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ հանմես եկող «Ալաշկերտը» հաղթեց ,այս անգամ 2:1հաշվով: Խաղի հաշիվը 36-րդրոպեի նբացեց Նիկիտա Տանլովը: Վանաձորցիները շատ արագ` ընդամնեը 4 րոպե հետո «Լոռու» նորեկ Անդրե Մենսալաոյի ջանքերով վերականգնեցին հավասարկշռությունը`1:1: Իսկ 79 –րդ րոպեին իր թիմի հաղթաական 2 –րդ գոլը հեղինակեց«Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանն, ով ՀՀ եռակի չեմպիոնի կազմում անցկացրեց իր 135-րդ հանդիպումը: Այս ակումբում նրանից ավելի շատ`137 հանդիպում է անցկացրել միայն Միհրան Մանասյանը: Այսօրվա հաղթանակից հետո Խաշմնայանի սաները 12խաղից վաստակած 24 միավորով հավասարեցին Երևանի «Արարատին» ու հիմա վերջինիս հետ կիսում են 1-2-րդ տեղերը: 16-րդ տուրի մնացած 3 հանդիպումները տեղի կունենան մարտի 1-2-ին:
©2021 Armenian Soccer