Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտ-աղջիկները»՝ ՀՀ կանանց առաջնության Ա խմբի չեմպիոն

Հունիսի 25-ին՝ Երևանում  ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում,  կայացավ   կանանց ֆուտբոլի  ՀՀ առաջնության Ա խմբի եզրափակիչ հանդիպումը Երևանի «Ալաշկերտ-աղջիկներ» և Գյումրիի «Շիրակ-Հոմենմեն» թիմերի միջև։ վճռորոշ մրցամարտում  4:0 հաշվով առավելության հասան Երևանի ֆուտբոլիստուհիներն, ովքեր էլ հռչակվեցին Ա խմբի չեմպիոն:  Նրանց բաժին հասավ ոսկե, իսկ Գյումրիի մարզուհիներին՝ արծաթե մեդալները: Այս խաղում «Ալաշկերտ-աղջիկների» կազմում գոլերը հեղինակեցին   Արմինե Խաչատրյանը, Անի Կարապետյանը, Անի Ղուկասյանը և Հեղինե Չոփիկյանը:

2020 Armenian Soccer