Ապրիլի 11-ին Գյումրու քաղաքային մարզադաշտի կայացավ ՀՀ պրեմիեր լիգայի 19-րդ տուրի վերջին` 4-րդ` «Շիրակ» — «Ալաշկերտ» հանդիպումը:
Այս տուրի շրջանակներում 4 օր առաջ ապրիլի 7-ին տեղի ունեցած «Ուրարտու» — «Արարատ» խաղում անսպասելի հաղթանակ տոնեցին «Ուրարտուի» ֆուտբոլիստները: Այս հանգամանքից կարող էին օգտվել Արարատին կրնկակոխ հետապնդող «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը»: Սակայն «Արարատ-Արմենիան» էլ, իր հերթին, 2:3 հաշվով անակնկալ պարտություն կրեց Վանից»: «Արարատի» սայթաքումից չկարողացավ օգտվել նաև «Ալաշկերտը», որը չնայած գործադրած բոլոր ջանքերին գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ:
Այժմ, 15 խաղում վաստակած 28 միավորով մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Արարատը»: Նրան 1 միավոր զիջող «Ալաշկերտը»` 2-րդն է , իսկ 3-ական միավորով հետ մնացող «Արարատ-Արմենիան» և «Նոան» կիսում են 3-4-րդ տեղերը:
©2021 Armenian Soccer