ՀՀքառակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ» են վերադարձել առաջնության ամենափորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովը («Շիրակ») և «Ալաշկերտի» պատմության լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը(«Վան»): Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
«Գանձասար-Կապանից» «Ալաշկերտ» են տեղափոխվել պաշտպան Վասպուրակ Մինասյանը, կիսապաշտպաններ Դավիթ Մինասյանը և Աշոտ Քոչարյանը:
Հիշեցնեք, որ ՀՀ պրիմեր լիգայի առաջնության 2-րդ հատվածի մեկնարկից առաջ թիմ է վերադարձել նաև գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
©2021 Armenian Soccer