Armenian Soccer
Armenian Soccer

Մորի Կոնեի ձևակերպած դուբլը հաղթանակ պարգևեց «Արարատին»ու նրան կրկին առաջատար դարձրեց

VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատը» Չարենցավանում մրցեց «Ուրարտուի» հետ։
ԴԺՎԱՐԻՆ ՄԵԿՆԱՐԿ
Առաջին խաղակեսը բավականին դժվար ստացվեց Վարդան Բիչախչյանի ֆուտբոլիստների համար։ Հյուրերը խաղի սկզբում մի քանի լավ հնարավորություն ունեին հաշիվը բացելու համար։ «Արարատը» հանդիպման ընթացքում կարողացավ հավասարեցնել խաղը, իսկ առաջին խաղակեսի վերջում բացեց հաշիվը։ Մորի Կոնեն, մրցավարի ավելացրած առաջին րոպեին արագ հակագրոհից հետո հայտնվեց լավ դիրքում ու գեղեցիկ հարվածով առաջ մղեց «Արարատին»։
ՎՍՏԱՀ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍ
Երկրորդ խաղակեսը մեկնարկն ամբողջովին «Արարատի» կողմն էր։ Մի քանի վտանգավոր պահերից հետո Բիչախչյանի թիմը կարողացավ կրկնապատկել հաշիվը։ 65-րդ րոպեին Աղվան Պապիկյանի փոխանցումից հետո Մորի Կոնեն դուբլ գրանցեց։
77-րդ րոպեին կարմիր քարտ ստանալու պատճառով դաշտից հեռացվեց Էդգար Մալաքյանը։ Չնայած քանակական առավելությանը, «Ուրարտուն» չկարողացավ նույնիսկ կրճատել հաշվի տարբերությունը։ Հանդիպումն ավարտվեց «Արարատի» հաղթանակով՝ 2։0։
Այս հաղթանակից հետո «Արարատը» 21 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։
«Արարատ» — 45․ Վսևոլեդ Երմակով 5․ Հրայր Մկոյան 7․ Աղվան Պապիկյան (94․ Մաքսիմ Զադերակա, 75) 8․ Ժիրայր Մարգարյան 18․Էդգար Մալաքյան 19․ Կարեն Մուրադյան 27․ Դավիթ Խուրցիձե 29․ Մարկո Պրլևիչ 44․ Խուան Բրավո 70․ Ուրոշ Նենադովիչ (55․ Դիմիտրիյե Պոբուլիչ, 76)  98․ Մորի Կոնե (11․ Դավիթ Մանոյան, 84)
«Ուրարտու» — 24․ Արսեն Բեգլարյան 5․ Հակոբ Հակոբյան 10․ Կարեն Մելքոնյան (9․ Եվգենի Կոբզար, 45) 12․ Ջոնել Դեսիրե (11․ Գևորգ Տարախչյան, 72) 14․ Պյոտոր Տեն (36․ Խարիտոն Այվազյան) 18․ Սոլոմոն Նիրիսարիկե 30․ Ուգոչուկվու Իվու 33․ Կոելյո Վիեյրա Վիկտոր Հուգո 67․ Վադիմ Պարամանով 88․ Սանտոս Դաս Նևես Խամես (8․ Իգոր Պադերին, 55) 90․ Օլեգ Պոլիակով (38. Իսահ Ալիյու, 72)
«Արարատ»-«Ուրարտու»՝ 2։0,
Գոլերը — Մորի Կոեն՝ 45+1, 65,
Հեռացում — Էդգար Մալաքյան՝ 77:

©2021 Armenian Soccer