ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 1-6-րդ տեղերի համար պայքարում 2-րդ և 3 –րդ տեղերի համար ինտրիգը հասել է գագաթնակետին: Երեկ «Շիրակը» Գյումրիում 2:0 հաշվով հաղթեց 10 տուր անընդմեջ վստահ հանդես եկած «Նոային» ու բարձացավ 2 –րդ տեղը:Այսօր Վանաձորում վերջին 3 խաղերում 3 անընդմեջ ոչ-ոքի խաղացած «Լոռին» ոչ մի արժեքավոր գրոհ կատարել չկարողանալով, 0:2 հաշվով պարտվեց ՀՀ եռակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտին»: Նկատենք, որ մինչ այս 2անընդմեջ պարտություն կրած երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանին պաշտոնանկ լինելու վտանգն էր սպառնում: «Ալաշկերտի» կազմում մեկական անգամ աչքի ընկան Գուստավո Մարմենտինին (44ր.,11մ) եւ Տիագո Գալվաոն (58ր): Այս հաղթանակից հետո Արմեն Ադամյանի թիմը վաստակեց 37 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ Արմեն Սանամյանի ղեկավարությամբ հանդես եկող «Լոռին» վաստակած 35 միավորով մրցաշարային աղյուսակում 4-5 տեղերն է բաժանում «Նոայի» հետ:
©2020 Armenian Soccer