Armenian Soccer
Armenian Soccer

ԴԱՎԻԹ ՊԱՊԻԿՅԱՆ. «ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՆՈՐԱՄՈՒՏՍ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ»

ՀՀբարձրագույն խմբի առաջնության 7-10-րդ տեղերի համար պայքարում «Փյունիկի» հետ խաղում Երևանի «Ուրարտուի» 18-ամյա ֆուտբոլիստ Դավիթ Պապիկյանը նշեց իր նորամուտը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ «Ուրարտուի» մամաւոլի ծառայությանը տված հարցազրույցում   Պապիկյանը կիսվել է ՀՀբարձրագույն խմբում անցկացրած իր առաջին խաղի մասին տպավորություններով՝

ԽԱՂԻ ՈՒ ՆՈՐԱՄՈՒՏԻ ՄԱՍԻՆ
«Տպավորություններս իհարկե լավն են: Ես առաջին անգամ էի հանդես գալիս Բարձրագույն խմբում ու հնարավորություն ստացա հենց մեկնարկից դուրս գալու խաղադաշտ: Իհարկե, հուզմունք կար, բայց առաջին 15 րոպեներից հետո սկսեցի ավելի հանգիստ խաղալ: Ճիշտ է, իմ լավագույն խաղը ցույց չտվեցի, բայց ամեն դեպքում շատ ուրախ եմ նորամուտիս համար»:

ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ԽԱՂԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կարծում եմ՝ դեռ քիչ ժամանակ է անցել, որպեսզի թե՛ ես հասկանամ ֆուտբոլիստներին, թե՛ նրանք՝ ինձ: Մարզումներն այլ են, այնտեղ կարող է ինչ-որ բան ստացվել ավելի լավ, իսկ խաղի ժամանակ ամեն ինչ այլ է, բայց ես կփորձեմ իմ աշխատանքով ցույց տալ, որ կարող եմ խաղալ Բարձրագույն խմբում»:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽԱՂԱԼՈՒ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կարող եմ ասել, որ առաջնության մակարդակը բավականին լավն է: Այս պահին բոլոր թիմերը գրեթե հավասար մակարդակ ունեն և դժվար է կանխատեսել, թե որ խաղն ինչպես կավարտվի։ Ինձ համար այս առաջնությունը շատ լավ հնարավորություն է առաջադիմելու և որպես ֆուտբոլիստ կայանալու համար»:

©2020 Armenian Soccer