Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» Երևանում զիջեց իրեն ոչնչով չգերազանցող «Ռենովային»

ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր   «Ալաշկերտը» Երևանում եվրոլիգայի որակավորման 1 –ին  փուլի խաղում  չկարողացավ    հաղթահարել իրեն  ոչնչով չգերազանցող  Հյուսիսային  Մակեդոնիայի ներկայացուցիչ  «Ռենովային»:  Եղիշե Մելիքյանի  թիմը  1 –ին խաղակեսում  իր կամքն էր թելադրում    հակառակորդին սակայն   գրոհները դանդաղ էր զարգացնում, ու երզափակիչ հարվածները չէին հասնում նպատակին: Իսկ 2 –րդ խաղակեսում գործեց  «ֆուտբոլի չգրված օրենքը`դու չես խփում, քեզ են խփում»:  58 –րդ րոպեին հյուրերը անկյունայինի խաղարկումից  հետո   խփեցին  միակ հաղթական միակ գոլը:  Աչքի ընկավ Նենադ Միշկովսկին: Դրանից հետո  «Ալաշկերտի»   մարզչի  թիմի կազմում կատարած  փոփոխությունները էական փոփոխություն չմտցրեցին  նրան գլխավորած  թիմի խաղում: «Ալաշկերտի»  խաղային ձեռագիր վրա իր ադեցություն  թողեց,      հատկապես Մարմենտինիի բացակայությունը: «Ալաշկերտը» հայկական 2 –րդ թիմն էր, որ լքեց եվրոլիգայի ընթացիկ խաղարկությունը:   

©2020 Armenian Soccer