Ինչպես հայտնի է՝ UEFA-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ VAR համակարգը կկիրառվի Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ մրցափուլից սկսած՝ բոլոր հանդիպումների ընթացքում:
Դա նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ առաջիկա 3 հանդիպումների ընթացքում ևս մրցավարները հնարավորություն կունենան անհրաժեշտության դեպքում դիմելու VAR համակարգի օգնությանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ այդ կապակցությամբ այսօր վաղ առավոտյան ֆուտբոլի ակադեմիա էր այցելել ՀՖՖ և FIFA-ի մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը:
Նպատակն ազգային հավաքականի ֆուտբոլիստներին և մարզչական կազմին VAR համակարգի կիրառման առանձնահատկություններին ծանոթացնելն էր: Կարեն Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է՝ որ դեպքերում է կիրառվում VAR համակարգը, և որ դեպքերում ֆուտբոլիստները պիտի չսպասեն VAR համակարգի միջամտությանը:
Ընթացքում ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ մարզիչները հնարավորություն են ստացել բարձրացնելու իրենց հետաքրքրող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ Կարեն Նալբանդյանի կողմից:
©2021 Armenian Soccer