Armenian Soccer
Armenian Soccer

Ազգային հավաքականը սկսել է հավաքը տեղի ֆուտբոլիստներով

National Team training

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը և երեկոյան կանցկացնի առաջին մարզումը ՀՖՖ Տեխիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ առայժմ հավաքականին են միացել միայն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստները.

 

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո — «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով — «Ուրարտու»

Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»

 

Պաշտպաններ

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ — «Նոա»

Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»

Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան — «Արարատ»

Ժիրայր Մարգարյան — «Արարատ»

 

Կիսապատշպաններ

Էրիկ Վարդանյան — «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան — «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Ավանեսյան — «Արարատ-Արմենիա»

Ալիկ Առաքելյան — «Արարատ»

 

Հարձակվող

Ալեքսանդր Կարապետյան — «Նոա»

 

Հոկտեմբերի 4-ին ազգային ընտրանին կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին: Այստեղ մեր ընտրանուն կմիանան հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները: Հաշվի առնելով Երևանից Ռեյկյավիկ թռիչքի երկարությունը՝ որոշվել է մարզական հավաքը սկսել Ֆրանկֆուրտում՝ թռիչքի տարածությունը կրճատելու, ինչպես նաև արտերկում հանդես եկող ֆուտբոլիստների ժամանումը մարզական հավաքին ավելի հարմարավետ կերպով կազմակերպելու նպատակով: Ազգային հավաքականն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:

Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման փուլի J խմբում նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, ապա 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի ընտրանու հետ։

 

 

©2021 Armenian Soccer