Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը գրառում է կատարել Սիմոն Իսրայելյանի մասին

Laersio about Israelyan

 

2015-2017 թվականներին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում հանդես եկած բրազիլացի ֆուտբոլիստ Լաերսիո Կոստան իր ինստագրամյան էջում գրառում է կատարել «Ուրարտուի» երկարամյա աշխատակից, Արցախյան պատերազմում զոհված Սիմոն Իսրայելյանի մասին՝ նշելով․

«Հարգանքի տուրք՝ իմ ճանաչած ամենամեծահոգի ու քաղաքակիրթ մարդկանցից մեկին, ում առաջինը հանդիպեցի 2015-ին, երբ ժամանեցի «Ուրարտու»։ Նա մշտապես օգնում ու աջակցում էր ինձ։ Հանգչես խաղաղությամբ, իմ ընկեր»։

 

Simon Israelyan

 

Հիշեցնենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի «Ուրարտու»-«Նոա» խաղին «Ուրարտուի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան Սիմոն Իսրայելյանի նկարով շապիկներով:

 


©2021 Armenian Soccer