Ապրիլի 26-ին Երևանի ֆուտբոլի ակադեմիաայում կայցած ՀՀ Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Նոա» – «Ալաշկերտ» (1:0) խաղի ավարտից հետ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբարհամ Խաշմանյանն այսպես մեկնաբանեց իր թիմի ելույթը.
«1-ին խաղակեսում դիրքային սխալ թույլ տվեցինք, որի պատճառով գոլ ընդունեցինք մեր դարպասում: Մեր խնդիրն է վերլուծել կատարվածը, որպեսզի հետագայում նման սխալներ թույլ չտանք: Չէի ասի թե մրցակիցն առավելություն ուներ մեր նկատմամբ: 1-ին խաղակեսում հավասար պայքար էր ընթանում: Թե՛ տարածքային, և՛ թե գոլային պահերով: Միգուցե ինչ–որ տեղ բախտը երես թեքեց մեզնից, որովհետև ունեինք հիանալի գոլային պահ, որը սակայն չօգտագրծեցինք:
Վերջին շրջանում, ինչ սկսեցի կրկին գլխավորել «Ալաշկերտը», մրցավարներից երբևիցե չէի խոսեկլ և չէի քննարկել նրանց գործողությունները: Էլի չէի խոսա, բայց գալիս է մի պահ, երբ լռելը մի քիչ ճիշտ չի լինի: Քանի որ մեզ համար մի քանի անհասկանալի դրվագներ եղան խաղի ընթացքում: Մասնավորապես, մաքուր գոլ խփեցինք, որը մրցավարը, չգիտես ինչու, չհաշվեց, ու դա բնականաբար ազդեց հանդիպման ելքի վրա: Բացի դրանից չեմ կարծում, որ նման խաղերում կարելի է այդքան շատ դեղին քարտեր ցույց տալ: Եթե ուշադրություն դարձրել եք, ապա խաղի առաջին 10-12 րոպեներին մենք 4 դեղին քարտ ստացանք, որն ինձ համար մի փոքր անհասկանալի էր: Այն էլ նման խաղում, երբ անընդհատ կոնտակտ է ու պայքար:
Խնդրում եմ, նայե՛ք խաղի տեսագրությունը: Մենք ուշադիր նայել ենք, իսկ վերլուծություններն էլ թողնում եմ իրենց»:
©2021 Armenian Soccer