Armenian Soccer
Armenian Soccer

ФНЛ. Գալոյանի և Սիմոնյանի թիմերը պարտվեցին

Արտյոմ Սիմոնյան

Ռուսական ФНЛ-ի 36-րդ տուրում «Վելեսը» հյուրընկալվեց «Տորպեդոյին» և պարտվեց նվազագույն` 0:1 հաշվով։

 

«Վելեսի» կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեցին հայազգի ֆուտբոլիստներ Արթուր Գալոյանն ու Գևորգ Սարկիսյանը։ Վերջինս փոխարինվեց 79-րդ րոպեին, իսկ Արթուրն անցկացրեց ամբողջական հանդիպում։

 

Օրվա մեկ այլ խաղում էլ Արտյոմ Սիմոնյանի «Վոլգարն» արտագնա խաղում մրցեց «Ֆակելի» հետ և կրկին պարտվեց 0:1 հաշվով։

Հայ ֆուտբոլիստը հյուրերի մեկնարկային կազմում էր և խաղաց մինչև եզրափակիչ սուլիչը։

 

Այս տուրից հետո «Վելեսը» 47 միավորով 12-րդն է։ Վոլգարը» 38 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղը։

 

©2022 Armenian Soccer