Armenian Soccer
Armenian Soccer

«Ատիրաուն» հաղթեց «Կայրաթին». Հայրապետյանը մասնակցեց հանդիպմանը

Արամ Հայրապետյան

Ղազախստանի 2022 թվականի առաջնության 10-րդ տուրում «Ատիրաուն» հյուրընկալվեց «Կայրաթին»։

Հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով` հյուրերի հաղթանակով։

Խաղի բոլոր 3 գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում, իսկ հանդիպման երկրորդ հատվածում թիմերը համեմատաբար հանգիստ խաղացին։

 

«Ատիրաուի» կազմում մեկնարկային րոպեներից ավագի թևկապով խաղադաշտ դուրս եկավ դարպասապահ Արամ Հայրապետյանը, որն անցկացրեց ամբողջական հանդիպում։

 

Այս հաղթանակից հետո «Ատիրաուն» վաստակած 17 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում` այդպիսով հաջորդելով Կամո Հովհաննիսյանի «Աստանային»:

 

©2022 Armenian Soccer