Ինտենսիվ մարզումներ, երկկողմանի խաղ և տակտիկական վարժություններ: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզումները՝ նախապատրաստվելով Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումներին:Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ մամաուլի ծառայությունից:
Այս անգամ հավաքական են հրավիրվել աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկը՝ Ռուսաստանի սուպերլիգան ներկայացնող երկու ֆուտբոլիստներ՝ Նիկիտա Խրոմիխը Սամարայի «Դինամո» թիմից, և Դենիս Նեվեդրովը «Տյումենից»: Խրոմիխն արդեն միացել է հավաքականին, իսկ Նեվեդրովը, ինչպես նաև դարպասապահ Լուան Բարբոսան և Ջոնաթան Բրունո Սանտիագոն կմիանան հավաքին ավելի ուշ:
©2021 Armenian Soccer