Մարտի 5-ին՝ Թբիլիսիում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրո 2022-ի որակավորման խմբային փուլի (2-րդ խումբ) 3-րդ տուրում Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ լրջորեն դիաադրել տանտերերին և զիջեց մրցակցին 0:5 հաշվով։
Վրաստան-Հայաստան՝ 5:0 (2:0)
Թբիլիսի, Օլիմպիական պալատ
Մրցավար՝ Տրայան Էնչև (Բուլղարիա)
Գոլերի հեղինակներ՝ Էլիսանդրո, 1’41”, 3’31”, 23’15”, Սեբիսկվերաձե, 26’12”, 38’18”
2-րդ խմբի 3-րդ տուրի 2-րդ խաղում ՌԴ ընտրանին Փարիզում 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց Ֆրանսիայի հավաքականի նկատմամաբ: 3 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով` 9 միավորով գլխվորում է ՌԴ ընտրանին: 2-րդ հորիզոնականը 4 միավորվ զբաղեցնում է Վրաստանի հավաքականը: 3-րդ տեղում ընթանում է իր ակտիվում 2 միավոր գրանցած Ֆրանսիայի ընտրանին, իսկ 1 միավոր վաստակած ՀՀ հավաքականը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
4-րդ տուրում մարտի 9 –ին Ռուսաստանցիները իրենց հարկի տակ կընդունեն ֆրանսիացիներին , իսկ Երևանում էլ մարտի 10-ին ֆուտբոլի ակադեմիայի մարզապալատում ՀՀհավաքականը կմրցի Վարստանի ընտրանու հետ:
©2021 Armenian Soccer