Մարտի 10-ին կայանալիք ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Վրաստան հանդիպման նախօրեին կկայանան թիմերի նախախաղային մարզումները: Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, Վրաստանի հավաքականը կմարզվի մարտի 9-ին ժամը 15:00-ին, իսկ Հայաստանի հավաքականը՝ ժամը 17:00-ին: Մարզումների առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար, ովքեր կարող են վերցնել իրենց հավատարմագրերը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայից՝ Վրաստանի կամ Հայաստանի ազգային հավաքականի մարզումից առաջ:
©2021 Armenian Soccer