Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 6-ին նշանակված է ստուգողական հանդիպում «Ուրարտուի» և «Փյունիկի» միջև։ Սակայն երկու թիմերը երկկողմ համաձայնությամբ որոշել են այդ հանդիպումը չեղարկել։Այս մասին հայտնում են «Ուրարտուի» լրառվական ծառայությունից:
Կողմերը միմյանց հետ արդեն պաշտոնական հանդիպում կանցկացնեն ՀՀբարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի շրջանակում Երևանի «Հանրապետական» մարզադաշտում:
Հավելենք, որ ստուգողական հաջորդ խաղը «Ուրարտուն» կանցկացնի «Ալաշկերտի» հետ։ Այդ հանդիպումը նշանակված է օգոստոսի 8-ին «Ալաշկերտ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին։
©2020 Armenian Soccer