Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից, թիմին է միացել 21-ամյա կիսապաշտպան Արմեն Նահապետյանը։ Ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիայից» «Փյունիկ» է տեղափոխվել վարձակալական հիմունքներով։
Ներկայումս 100 հազար եվրո տրանսֆերայաինարժեք ունեցող Նահապետյանը «Փյունիկի» սան է և թիմից հեռացել էր 2017 թվականին։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող խաղ է մաղթում Արմեն Նահապետյանին։
©2020 Armenian Soccer