Երևանի «Փյունիկի» խաղացող Արթուր Քարտաշյանը առցանց Armenian Quarantine Cup-ի խաղարկության 2 –րդ տուրի շրջանակում այսօր՝ ապրիլի 29-ին հետաքրքիր ու լարված պայքարում 4:2 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտի» Տարոն Ոսկանյանի նկատմամբ:Դա «Փյունիկի» արդեն 2-րդ անընդմեջ հաղթանակն էր: Ապրիլի 25-ին 1-ին տուրում «Փյունիկը» ներկայացնող Արթուր Քարտաշյանը 6:0 հաշվով պարտության էր մատնել ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից Երևանի «Տորպեդոյի« խաղացող Միրոսլավ Դեդային: Ինչ վերաբերվում է «Ալաշկերտին», ապա 1-ին տուրում այս թիմի ներկայացուցիչ Տարոն Ոսկանյանը 0:6 հաշվով պարտվել էր նաև «Արարատ-Արմենիայի» խաղացող Արտյոմ Ավանեսյանին:
©2020 Armenian Soccer