Հայտնի է Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի «Փյունիկ»-«Շերիֆ» խաղի տոմսերի գները:
«Օգոստոսի 18-ին, Եվրոպա Լիգայի 2022/23թթ․ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին» (Տիրասպոլ)։
Խաղի տոմսերը կարող եք ձեռք բերել օգոստոսի 16-ին՝ ժամը 11:00-ից, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից։
Կոլեկտիվ հայտերի (10 և ավելի տոմս) համար զանգահարել նշված հեռախոսահամարին` 093123366: Այս դեպքում գործում է նաև տոմսերի առաքում:
Տոմսերի գները հետևյալն են՝
Արևմտյան տրիբունա` 3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ
Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ
Սիրով սպասում ենք բոլորիդ»,-ասված է ակումբի հայտարարությունում:
©2022 Armenian Soccer