«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը՝ թիմին է միացել 32-ամյա բրազիլացի հարձակողական ոճի կիսապաշտպան Տիագո Գալվաոն։
Գալվաոն նախկինում հանդես է եկել բրազիլական «Պաուլիստայում», սերբական «Սլոբոդա Ուժիցեում», «Չուկարիչկիում», «Բորաց Չաչակում», մոլդովական «Շերիֆում», պորտուգալական «Շավիշում» և մալթական «Ֆլորիանայում»։
Բրազիլացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է Երևանի «Ալաշկերտը»։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում Գալվաոն անցկացրել է 43 խաղ, որոնցում դարձել է 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկը» բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Տիագո Գալվաոյին։
©2022 Armenian Soccer