«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիխախչյանը կիսվել 16-րդ տուրում կայացած «Վանի» հետ հանդիպման (0:0) իր տպավորություններով):
— Պարզ է, որ խաղը մեզ չբավարարեց: Վերջին երկու հաղթանակներից հետո որոշել էինք չփոխել մեկնարկային կազմը: Երևի հենց այդտեղ էլ սխալվեցինք, քանի որ թարմության պակաս և հոգնածություն նկատվեց։
Ամեն դեպքում խաղը վատ չսկսեցինք: Եթե կարողանար Ուրոշ Նենադովիչը եզրափակել իր գոլային հնարավորությունը, խաղը մեզ համար ավելի հեշտ կդասավորվեր: Չկարողացանք իրացնել այդ պահը, իսկ հետո թարմության պակասի հետևանքով մեզ մոտ ինչ-որ բաներ սկսեցին չստացվել:
— Խոսքը միայն ֆիզիկական հոգնածության մասին, թե կար նաև էմոցիոնալ խնդիր նախորդ երկու դժվար խաղերում հաղթանակներից հետո:
— Բնականաբար, դա ամենակարևոր գործոններից է: Այդ առումով մենք նույնպես չկարողացանք վերականգնվել: Դա նույնպես հնարավոր է, բայց ամեն դեպքում պարտավոր ենք ամեն խաղին հարյուր տոկոսով մոտենալու:
©2021 Armenian Soccer