Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Վան» — «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը հետաձգվել է, որպեսզի թիմը կարողանա պատրաստվել Կոնֆերեցիաների լիգայի 5-րդ տուրի «Սլովանի» հետ արտագնա խաղին:
«Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ցուցաբերած աջակցության համար»,- ասվում է «Փյունիկի» տարածած հաղորդագրության մեջ։
©2022 Armenian Soccer