2021թ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական 4-րդ խմբի մրցաշարի 9–րդ տուրի շրջանակում 8 խաղից հետո 7 միավորով 6 թիմերի պայքարում նախավերջին`5 –րդ տեղում ընթացող Լիտվայի երիտսարդական ընտրանին նոյեմբերի 13-ին սեփական հարկի տակ`Վիլնյուսում հյուրընկալելու է առայժմ իր ակտիվում ոչ մի միավոր չգրանցած Սան Մարինոյի հավաքականին, իսկ խմբային մրցաշարի եզրափակիչ`10 –րդ տուրում էլ ` նոյեմբերի 17-ին արտագնա մրցավեճում հանդիպելու է Խորվաթիայի հավաքականի հետ:
Այդ հանդիպումներին Լիտվայի երիտասարդական հավաքականի կազմում մանսակցելու է հրավիրվել ՀՀ 1 –ին խմբի առաջանության առաջատարներից`«Սևանի» 22 –ամյա կիսապաշտպան Էդվինաս Կլոնիունասը: 125հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող երիտասարդ այս կիսապաշտպանը 2020թ սեպտեմբերից 16-ից հանդես է գաիս «Սևանի» կազմում: Վերջինս ընդգրկվել ու մասնակցել է Մ 17, 18, 19 և 21 տարեկանների Լիտվայի հավաքականների հանդիպումներին:
Ընթացիկ շրջափուլում նա Լիտվայի երիտասարդական հավաքականի պատիվը պաշտպանել է ԵՎՐՈ-2021-ի ընտրական փուլի խմբային մրցաշարի բոլոր 8 խաղերում:
Երիտասարդ լիտվացի կիսապաշտպանը «Սևանի» կազմում կարճ ժամանակում հասցրել է դառնալ թիմի առանցքային խաղացողներից մեկն ու արդեն անցկացրել է 4 հանդիպում, ընդ որում դրանցից վերջինում` նոյեմբերի 1-ին ՀՀ 1-ին խմբի առաջնության 12-րդ տուրի «Ուրարտու 2-ի» հետ մրցավեճում, որն ավարտվել է 1:1հաշվով, Հայաստանում իր 1 –ին գոլն է հեղինակել:
Էդվինասը Լիտվա մեկնելուց առաջ երեկ՝նոյեմբերի 7-ին «Սևանի» կազմում մասնակցել է նաև ՀՀգավաթի խաղարկության 1/8-րդ փուլի «Արարատի» հետ պատասխան խաղին, որտեղ նրա թիմը զիջեց 1:3 հաշվով:
Նա Կաունասի «ժալգիրիս»ակումբի սան է, իսկ Հայաստանն է եկել Խորվաթիյաի 2 –րդ խմբի առաջնությունում հանդես եկող «Բիյելո Բրդո» ակումբից:
©2020 Armenian Soccer