ՀՀ պրիմեր լիգայի առաջնությանը մասնակցելու ուղեգրին հավակնող, ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության առաջատար «Սևան» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերեը ևս երեք ֆուտբոլիստների հետ։ Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմից հեռացել են Սարգիս Դավեյանը, Դավիթ Երանոսյանը և Հովհաննես Իլանգյոզյանը։
«Սևան» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում ամենայն բարիք ու հետագա հաջողություններ։
©2021 Armenian Soccer