ՀՀբարձրագույն խմբի առաջնության վերսկսվելուց առաջ անցկացրած ստուգողական վերջին խաղում ՀՀ եռակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցեց ՀՀառաջին խմբի առաջնության առաջատարներից՝ Երևանի «Լոկոմոտիվի» հետ և մրցակցին ջախջախեց 5:0 հաշվով: Առաջին խաղակեսից հետո Արմեն Ադամյանի սաները հաղթում էին 1:0 հաշվով:Իշխանյան-Գալվաո-Գլիշիչ եռաքայլ կոմբինացիայի արդյունքում աչքի ընկավ բոսնիացի հարձակվողը:2-րդ խաղակեսում էլ տանտերերի առավելությունը բացահայտ էր ու նրանք ևս 4 գոլ խփելով 5:0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեցին: 2-րդ խաղակեսում գոլերը հեղինակեցին ՝ Տիագո Գալվաոն (11մ), Էդգար Մանուչարյանը, Նիկիտա Տանկովն և Պապե Կամարան: Խաղն անցկացվեց առանց հանդիսականների:
Ինչպես արդեն հայտնել էինք ՀՀբարձրագույն խմբի առաջնությունը վերսկավելու է18-րդ տուորի հանդիպումներով: Արդեն մայիսի 24-ին «Ալաշկերտն» իր սեփական մարզադաշտում կընդունի «Նոային»: Խաղը կմեկնարկի ժամը 17:15-ին:
©2020 Armenian Soccer