Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2021-2022 մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ՝ ՀՖՖ ՄԿԱ բաժնի նախաձեռնությամբ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում այսօր տեղի ունեցավ սեմինար-հանդիպում առաջնությանը մասնակից ակումբների ներկայացուցիչների և ՀՖՖ Մրցավարական և տեսչական ու ՄԿԱ բաժինների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Քննարկվեցին առաջնության ընդհանուր կազմակերպմանն առնչվող հարցեր, մասնակիցները ծանոթացան առաջնության անցկացման կարգին, ինչպես նաև ակումբները ծանոթացան «Ֆուտզալ խաղի» նոր կանոններին և կանոնների փոփոխություններին։
©2021 Armenian Soccer