ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջանոթյան առաջատար Վանաձորի «Լոռի» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել հայ կիսապաշտպան Սարգիս Շահինյանի հետ:Այս մասին տեղեկացնում են վանաձորյան ակումբի լրատվական ծառայությունը:
25-ամյա Շահինյանը «Միկայի» սան է, հանդես է եկել պորտուգալական «Բրագայի» Մ19 թիմում, «Փյունիկում», «Գանձասարում», «Արարատում» եւ բուլղարական «Մոնտանայում»։
Շահինյանի վերջին ակումբը եղել է «Ալաշկերտը»։
ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններում նա մասնակցել է 115 հանդիպման, ինչպես նաեւ դարձել Հայաստանի կրկնակի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։
Սարգիսը հանդես է եկել նաեւ Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում։
Շահինյանի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։
©2020 Armenian Soccer