Armenian Soccer
Armenian Soccer

Ռոբերտ Արզումանյանի գլխավորած «Ուրարտու -2-ը» հաղթեց «Արարատ-2-ին» ու բարձրացավ 3–րդ հորիզոնական

ՀՀ 1-ին  խմբի առաջնության 17-րդ տուրոի շրջանակում ՀՀազագայի նհավաքականի նախկին  խաղսցողՌոբերտ Արզումանյանի գլխավորությամբ հանդես եկող  «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց «Արարատի-2»-ին ու 18-ամայ նիգերիացի կիսապաշտպան Ջեսուկոբիրու Օկոտիեի միակ գոլի շնորհիվ հաղթանակի հասավ։
Ձորաղբյուրի մարզաբազայում կայացած խաղը մրցաշարային աղյուսակի տեսանկյունից անչափ կարևոր էր «Ուրարտու-2»-ի համար։ Հաղթանակի դեպքում թիմը կարող էր բարձրանալ 3-րդ հորիզոնական ու ընդամենը մեկ միավորով զիջել երկրորդ տեղով ընթացող «Վեստ Արմենիային», որի հետ խաղալու է հաջորդ տուրում։ Հաշվետու խաղին թիմը ներկայացել էր կորուստներով․ վնասվածքի պատճառով բացակայում էր Արթուր Միսկիրիջյանը, իսկ Գոռ Լուլուկյանը որակազրկված էր։ Առաջին խաղակեսն անցավ «Ուրարտու-2»-ի առավելությամբ։ Աչքի ընկնելու շատ լավ հնարավորություններ կորցրին Էրիկ Պետրոսյանը, Ջեսուկոբիրու Օկոտիեն։ «Արարատ-2»-ն էլ կարող էր աչքի ընկնել, սակայն առաջին կեսում գոլ խփել վիճակված չէր թիմերից և ոչ մեկին։
Երկրորդ կեսը հիմնականում հավասար պայքարում անցավ։ Թիմերը փոխնեփոխ գրոհում էին, դրվագներից մեկում «Ուրարտու-2»-ին վերահաս գոլից փրկեց դարպասաձողը, մեկ անգամ էլ «Արարատ-2»-ի ֆուտբոլիստները գոլ խփեցին, սակայն խաղից դուրս իրավիճակից։ Հանդիպման վերջնամասում ճիշտ նախորդ խաղի սցենարով «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները կարողացան իրենց կողմը թեքել հաղթանակի նժարը։ Հանդիպման 83-րդ րոպեին Ռոբերտ Բաղրամյանը հարվածային դիրքի դուրս բերեց Ջեսուկոբիրու Օկոտիեին, որն էլ խփեց այս խաղի միակ ու հաղթական գոլը։ «Արարատ-2» — «Ուրարտու-2»՝ 0-1։
Այս հաղթանակից հետո «Ուրարտու-2»-ն իր ակտիվում գրանցած  27 միավորով   շրջանցեց «Սևանին»    ևբարձրացավ 3 –րդ հորիզոնական:   Մինչև տարեվերջ թիմը ևս մեկ հանդիպում կանցկացնի։ Դեկտեմբերի 16-ին սեփական մարզաբազայում «Ուրարտու-2»-ը կընդունի «Վեստ Արմենիային», այն 8-րդ տուրից հետաձգված հանդիպումն է։

©2020 Armenian Soccer