Այսօր երեկոյան Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում կկայանա UEFA-ի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Ռեյնջերս»-«Ալաշկերտ» հանդիպումը:
Նախօրեին տանտերերի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերրարդը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է առաջիկա խաղից իր ակնկալիքներից:
«Մենք ուժեղ թիմի դեմ ենք մրցելու։ Այժմ չեմ մտածում մյուս խաղերի մասին. պետք է մտածել վաղվա խաղի մասին, որտեղ մենք իրոք ուժեղ թիմի դեմ պետք է պայքարենք»,-ասել է Ջերրարդը՝ հավելելով, որ պատասխան խաղից առաջ պետք է փորձեն դրական արդյունք գրանցել։
Ասուլիսի ողջ տեսագրությունը՝ ստորև