Armenian Soccer
Armenian Soccer

Ջեյսոն Քլիֆֆորդը համեմատում է հայկական, ռուսական և վրացական երաժշտությունը

Clifford

«Վան» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունն օրերս մի տեսանյութ է հրապարակել, որում թիմի ֆուտբոլիստ Ջեյսոն Քլիֆֆորդի համար միացնում են հայկական, ռուսական և վրացական երգեր՝ առաջարկելով համեմատել:

Նախ Քլիֆֆորդը լսում է Մորգենշտերնի ու Էլջեյի «Կադիլլակը»՝ նշելով, որ այն զարմանալիորեն լավն է, ռեփի ու հիփ-հոփի նման լավը: Հաջորդ գործը ուկրաինացի Մոնատիկի «То, от чего без ума”-ն էր, որը Քլիֆֆորդը հայտարարեց, որ կներբեռնի…

Վրացական երգացանկը տրամադրել էր Քլիֆֆորդի թիմակից Շոթա Գվազավան: Ջեյսոնը սիրեց Մգզավրեբիի «დამისხი დამალევინე» երգ: Իսկ արդեն հայկականից լսեց հանրահայտ «Քամին», որը նրա դուրն եկավ: Երգը կատարող երգչուհու մասին էլ Քլիֆֆորդն ասաց, որ «նա երգել գիտի»:

Հաջորդ երգը ներկայացվեց իբրև «երգ սիրո մասին. հայ տղայի և իր մեքենայի սիրո մասին»: Ջեյսոնը երգը «լավը» որակեց, բայց նշեց, որ նախորդն ավելի լավ երգ էր: Իսկ այ հաջորդ երգը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև շատ-շատ վայրերում: Ու շատ ֆուտբոլիստներ այն կատարում են. խոսքը Սուպեր Սաքոյի ու Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգի մասին է: Ֆուտբոլիստն անմիջապես նշեց, որ ներբեռնելու է այս երգը. «Սա հիթ է, դա պարզ է»:

Քլիֆֆորդին շատ դուր եկավ Սոֆի Մխեյանի ձայնը, երբ լսում էր նրա «Օրը և ներկան» երգը: Նա անգամ սկսեց ձայնակցել ու ու պարել՝ նշելով, որ սա լավագույններից էր:

Ֆուտբոլիստը շատ ուրախացավ՝ ևս մեկ անգամ կարդալով Հայկո անունը ու ենթադրելով, որ կրկին իր արդեն լսած երգչին է լսեելու, և աշտ զարմացավ, երբ իմացավ, որ այլ Հայկո էլ ունեինք: Հարցրեց՝ ինչ նշանակում «Ետ նայիր» ու որոշեց, որ այս երգը կուղարկի իր ընկերուհուն:

Իսկ վերջին երգը արդեն «Հայաթ փրոջեքի» «Զիզի Բիզին» էր, որի տեսահոլովակը շատ հավանեց ֆուտբոլիստին:

«Այնքան լավն է, որ երբեք չէի պատկերացնի, որ ամերիակական ռեփը նման է ռուսականին և հայկականին: Նման է Դրեյքի և ժամանակակից երգերին: Շատ լավն է. նույնիսկ եթե չեմ հասկանում բառերը, միևնույն է՝ կարող եմ ականջակալերում լսել դրանք: Ես հավանեցի «Ետ նայիրը», կարծում եմ՝ ռուսական առաջին երգը շատ լավն էր ու առաջին հայկական ռեփը: Եվ Սուպեր Սաքոյի ու Հայկոյի երգը»,-եզրափակեց «Վանի» ֆուտբոլիստը:

 

©2022 Armenian Soccer