Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ժիրայր Մարգարյանը համալրեց «Ուրարտուի» կազմը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի և պաշտպան Ժիրայր Մարգարյանի միջև կնքվել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մեր թիմի կազմը համալրել էր 2022 թվականի մարտին՝ վարձավճարով տեղափոխվելով ուկրաինական «Վերեսից»:
Մարգարյանին մաղթում ենք բազում հաղթանակներ և նվաճումներ «Ուրարտուի» կազմում»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ։
©2022 Armenian Soccer