Գևորգ Ղազարյանն այսուհետև կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։
Ղազարյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել եվրոպական մի շարք ակումբներում, ինչպիսիք են Դոնեցկի «Մետալուրգը», Կարագանդայի «Շախտյորը», հունական «Օլիմպիակոսը», «Կեռկիռան», «Լամիան», պորտուգալական «Մարիտիմուն», «Շավեշն» ու կիպրական ԱԷԼ-ը։
Հայկական ակումբներից ֆուտբոլիստը պաշտպանել է Երևանի «Փյունիկի» և «Ուրարտուի» գույները:
Գևորգը Հայաստանի յոթակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր: 1-ական անգամ դարձել է Ղազախստանի գավաթակիր և Հունաստանի չեմպիոն:
Գևորգ Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 78 խաղ և հեղինակել 14 գոլ։